Հայաստանի Պարապլանով Թռիչքի Հեռավորության Ռեկորդ

Տարիներ շարունակ Հայաստանում օդաչուները դրել են նոր ռեկորդներ, կատարել շատ հետաքրքիր և բարդ թռիչքներ, որով նպաստել են մեր սպորտի զարգացմանը։ 

Աերո Կլուբի օդաչուները, մասնավորապես Տիգրան Այվազյանը և Հարություն Աճեմյանը նույնպես երկար ժամանակ է ինչ ջանք չեն խնայում Հայաստանում պարապլաներային սպորտի մակարդակը բարձրացնելու և ավելի լավ օդաչուներ դառնալու ուղղությամբ։ 2021 թ․-ին նրանք նվիրվեցին այս նպատակին էլ ավելի համառությամբ։ Ճիշտ և մանրակրկիտ պլանավորման արդյունքում նրանց հաջողվեց նոր Հայաստանի ռեկորդ սահմանել։ Տիգրանը, ում հաջողվեց սահմանել ռեկորդը նշում է որ թռիչքի ընթացքում նրանք անցել են շատ բարդ հատվածներով, որտեղ տաք հոսանքները բավարար ձևավորված չեին սակայն տուրբուլենտության մակարդակը ստիպում էր օդաչուներին մնալ լարված։ Ամենա հիշարժան պահերից մեկը նրա համար Մայմեխի ստորոտներին ցածր հայտնվելն էր, երբ անհավատալի էր թվում որ կհաջողվի գտնել բավարար ուժեղ և բարձր հոսանք որի շնորհիվ կստացվի անցնել Մայմեխ լեռան հսկա և բարձր գագաթը։ Բարեբախտաբար 4642 մետր հասնելով նրան հաջողվում է անցնել Փամբակի լեռների այդ հսկային և հասնել Ստեփանավանի մոտակայքում գտնվող Գյուլագարակ գյուղ, որտեղ էլ հյուսիսային քամին և անձրևը ավարտ են դնում իր թռիչքին։

Թռիչքը կարող եք ուսումնասիրել տեսանյութում և այս հղումով՝ https://www.paraglidingforum.com/leonardo/flight/2837106