Գերթեթև Ավիացիայի Թռիչքներ Ստեփանավանի Օդանավակայանից

Ստեփանավանի Օդանավակայան

Ստեփանավանի օդանավակայանը գտնվում է Գետավան գյուղի մոտ։ Ըստ տեղացիների՝ օդանավակայանից վերջին թռիչքը իրականացվել է 2005 թվականին։ 2014 թվականին, Կապանի և Ստեփանավանի օդանավակայանների վերանորոգման նախագիծ է եղել, սակայն Ստեփանավանի օդանավակայանի դեպքում այն սահմանափակվել է պարիսպապատմամբ։ Ըստ տեղաբնակների օդանավակայանից թռիչքներ են իրականացվել այնպիսի օդանավերից ինչպիսին են ԱՆ-2 ը, ՅԱԿ 40 և ԱՆ 12։

 

Մեր Ճամփորդությունը

Ստեփանավանի օդանավակայանից օգտվելու մտքերը մեզ մոտ , մեր ԱԵՐՈՍ 2 գերթեթև օդանավի (մոտոդելտապլանի) գնումից հետո արդեն որոշ ժամանակ է ինչ կային։ Սակայն, լիարժեք վստահության պակաս կար քանի որ վստահ չեինք ինչ վիճակում է թռիչքուղին։ Մյուս խոչընդոտներից մեկը իհարկե, Ստեփանավանի օդանավակայանի հեռավորությունն էր Երևանից (մոտ 145կմ): Բարեբախտաբար, օդանավակայանում հայտնվելու առաջին իսկ վայրկյանից շատ դրական զարմանք ապրեցինք։ Թռիչքուղու երկարությունը մեր ուսման ընթացքում մեզ թույլ տվեց կատարել վարժություններ որոնք էականորեն բարձրացրեցին մեր ուսման պրոցեսսի էֆֆեկտիվությունը։

Առանձնահատուկ մոտիվացիա էր տեղացիների և Ստեփանավանի համայնքապետարանի հյուրընկալ մոտեցումը մեզ։ Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակիցների շնորհիվ հասկացանք որ սիրով դեռ կիրականացնենք բազմաթիվ թռիչքներ այս օդանավակայանից։

 

Վերջաբան

Հայաստանում կան մի քանի այնպիսի լքված օդանավակայաններ ինչպիսին է Ստեփանավանի օդանավակայանը։ Մի փոքր քաղաքացիների և կառավարության աջակցության շնորհիվ այս օդանավակայանները կարող են վերածնվել նոր զարգացող թեթև ավիացիայի համար։