Ապարան
Ապարան քաղաքի մոտակայքից մինչև Ձորագլուխ գյուղ ձգվող լեռնաշղթան.
Գեղեցիկ տեսարաններով թռիչքային տեղ է, և սիրված է բոլոր պարապլաներիստների կողմից.
Մեկնարկի հրապարակը.
կոորդ. 40.595018°/ 44.470536° , h = 2450 m
Դրական կողմերը.
— Գերազանց մեկնարկի հրապարակ, շատ ընդարձակ, հարթ ու մաքուր,
— Ունի Top Landing իրականացնելու համար լավ պայմաններ,
— “Լեռնաշղթա” է, ունի երկար ձգվող հատվածներ, հարմար է դինամիկ հոսանքներում երկարատև ճախրելու համար,
— Վայրէջքների համար ունի գործնականորեն անսահմանափակ, ազատ, հարթ դաշտեր,
— Մեկնարկի հրապարակներին կարելի է հասնել մեքենաներով (բայց բարձր անցունակության մեքենաներով, ասֆալտ չկա),
— Կանխատեսելի միկրոմետեորոլոգիա, “անակնկալ” փոփոխություններ սովորաբար չեն լինում,
— Լավ XC պայմաններ
Բացասական կողմերը.
— Հեռու է գտնվում Երևան քաղաքից,
— Թերմիկները որոշ իմաստով “դասական” չեն, ուժեղ քամիների ժամանակ լանջն ի վեր են “լղոզված”, ցածր են (քանի որ լեռնաշղթան ինքն արդեն բավականին բարձր է) թերմալ ցիկլերը հիմնականում կարճ են, բայց պատահում են նաև բարձր թերմիկներ ու երկարատև ցիկլեր,
— Ուժեղ քամիներ հաճախ են հանդիպում
Քամիները.
— Հարավային, Հարավ արևմտյան, (շատ հազվադեպ Արևելյան և Արևմտյան)
Թռիչքների շրջանը.
— Հիմնականում աշնանը. գարնանը և ամռան սկզբին ուժեղ քամիներն ավելի հաճախակի են, տեղումների հավանականությունը բարձր, երբեմն պատահում են թռիչքներին ոչ պիտանի ուղղության քամիներ
Տեղաբնակները.
— Լավ մարդիք են, բարյացկամ, հյուրասեր. 2009 թվականին անցկացված պարապլաներային սպորտի փառատոնին ցուցաբերեցին մեծ աջակցություն