Սեվան
Սևանա լճի “Ախթամար” հանգստյան տան վերևի լանջերը,
Հայ պարապլաներիստների շատ սիրելի “ամառանոցը”՝ Սևանա լճի չքնաղ տեսարաններով:
Մեկնարկի հրապարակը.
կոորդ. 40.589128°/ 44.951533° , h = 2300 m
Դրական կողմերը.
— “Լեռնաշղթա” է, ունի երկար ձգվող հատվածներ, հարմար է դինամիկ հոսանքներում երկարատև ճախրելու համար,
— Համարյա միշտ կարելի է հանդիպել կոնվերգենցիայի երևույթին, որը թույլ է տալիս նույնիսկ ոչ հմուտ օդաչուներին ճախրել ոչ միայն լանջին մոտ գտնվող դինամիկ հոսանքներում, այլ ամբողջ տարածքով մեկ,
— Վայրէջքների համար ունի հարթ, փափուկ, խոտով ծածկված դաշտեր,
— Մեկնարկի հրապարակին կարելի է հասնել Ճոպանուղիով ! (էժան, արագ, և հարմարավետ :)),
— Մեկնարկի հրապարակին կարելի է հասնել նաև մեքենաներով (բայց բարձր անցունակության մեքենաներով, ասֆալտ չկա)
Բացասական կողմերը.
— XC հնարավորությունները թույլ են, բարձր թերմիկներ որպես կանոն չկան,
— Վայրէջքի դաշտերը սահմանափակ են, “ցանկապատված” են բարձր լարման հոսանքագծերով,
— Ունի օդերևութաբանական “անակնկալներ”. երբեմն օդը դառնում է անկանխատեսելի տուրբուլենտ, կամ էլ լճի խոնավ օդի և արևի ծածկվելու հետևանքով (հատկապես օրվա երկրորդ կեսին) հարաբերական խոնավության մակարդակը արագ աճում է, որի արդյունքում հայտնվում է մառախուղ և փակում տեսանելիությունը
Քամիները.
— Հյուսիսային, Հյուսիս արևելյան
Թռիչքների շրջանը.
— Հուլիս — Սեպտեմբեր. Երբ գլոբալ քամիները դառնում են հյուսիսային
Տեղաբնակները.
— Ցանկալի է ունենալ “Շփման Արվերտի” լավ փորձ: Ֆեդերացիայի անդամների շրջանում՝ շփումները տեղաբնակների հետ հաճելի համարելը դժվար է: