Մեր պատմությունը

 

Հայաստանում պարապլանով առաջին թռիչքները իրականացրել են, “Հայաստանի փոքր ավիացիայի ակումբի” անդամները`  1996 թվականին: Ակումբի հիմնադիրն է հանդիսանում Ռաֆիկ Սոխոյանը, ում շնորհիվ էլ հենց Հայաստան են բերվել առաջին պարապլանները:

Երկու տարի անց ակումբում արդեն գործում էր դպրոց. կազմակերպվում են դասընթացներ` պարապլանով թռչել ցանկացող նորեկների համար: Ակումբի շրջանակներում անցկացվում են պարապլաներային առաջին մրցումները:

2001 թվականին ակումբը պաշտոնապես լուծարվում է, սակայն նրա անդամները շարունակում են զբաղվել այս սպորտով` չունենալով որևէ իրավական կարգավիճակ և միայն 2004 թվականին հանդես են գալիս արդեն ՊՄՏՀԿ – ի կազմի մեջ:

Իսկ 2008 թվականին վերոհիշյալ մարդկանց կողմից հիմնվում է Հայաստանի “Պարապլաներային Սպորտի Ֆեդերացիա” ՀԿ-ն:

2009 թվականին Հայաստանում առաջին անգամ անցկացվում է պարապլաներային սպորտի փառատոն:

2015 թվականին “Պարապլաներային սպորտի ֆեդերացին” վերակազմավորվում է և ստանձնում է իրեն անդամ հանդիսացող ակումբների գործունեությունը վերահսկելու պարտականությունը, որից հետո այս “հին ակումբը” վերանվանվում է  “ԱԵՐՈ ԿԼՈՒԲ Հայաստան”: