Թռիչքային դպրոց
Հրավիրում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են թռչել սովորել պարապլանով
• Ուսման տևողությունը —— 10 օրից — 4 ամիս (կախված է հաճախումների տվյալ սխեմայից)
• Ուսանողների թիվը մեկ խմբում —— 4 կամ 6 հոգի
• Ուսուցումը ընթանում է FAI (Fédération Aéronautique Internationale) կողմից հաստատագրված PARA PRO նորմատիվի 2 – րդ աստիճանի պահանջներին, կամ դրան համարժեք ДОСААФ –ի կողմից հաստատագրված КУЛП СД – 88 նորմատիվի III –րդ կարգի պահանջներին համապատասխան
• Ուսուցումը իր մեջ ներառում է տեսական և գործնական (թռչքային) դասընթացներ, որոնք դասավանդվում են զուգահեռաբար
• Ուսմանը կարող են մասնակցել միայն չափահաս անձինք
• Ուսմանը կարող են մասնակցել բոլոր բավարար առողջական տվյալներ ունեցող անձինք
• Ուսման ավարտին մարզիկներին տրվում է նրանց որակավորումը հաստատող համապատասխան վկայական (ազգային)
• Ուսման արժեքն է 120.000 դրամ (չի ներառում տրանսպորտի և ուսումնական գույքի վարձակալության արժեքը)
• Ուսումնական գույքի (Պարապլանը` օժանդակ բոլոր պարագաներով հանդերձ) մեկ թռիչքային օրվա վարձակալության արժեքն է 5000 դրամ (ուսումնական գործընթացի պահանջներին համապատասխանող սեփական գույք ունենալու դեպքում մարզիկը կարող է մասնակցել ուսմանը իր գույքով)
Մանրամասն տեղեկությունների համար կապվեք մեզ հետ