Թեղենիս
Բուժական գյուղի վերին սարը. Ունի մեր թռիչքային տեղերից ամենաբարձր մեկնարկի հրապարակը: Ունի լավ XC պոտենցիալ: Այստեղ անցկացվել են պարապլաներային միջազգային մրցումներ:
Մեկնարկի հրապարակը.
կոորդ. 40.517459°/ 44.522331° , h = 2835 m
Դրական կողմերը.
— Գերազանց մեկնարկի հրապարակ, շատ ընդարձակ, հարթ ու մաքուր,
— Ունի Top Landing իրականացնելու համար պայմաններ,
— Ունի հատվածներ, որտեղ կարելի է դինամիկ հոսանքներում ճախրել,
— Վայրէջքների համար, լեռան տարբեր կողմերում ունի գործնականորեն անսահմանափակ, ազատ, հարթ դաշտեր.
— Մեկնարկի հրապարակներին կարելի է հասնել մեքենաներով (բայց բարձր անցունակության մեքենաներով, ասֆալտ չկա),
— Կանխատեսելի միկրոմետեորոլոգիա, “անակնկալ” փոփոխություններ սովորաբար չեն լինում,
— Ունի լավ XC պայմաններ,
— Համեմատաբար մոտ է Երևան քաղաքին:
Բացասական կողմերը.
— Օդային հոսանքների անբարենպաստ լինելու դեպքում հնարավոր է չհասնել հիմնական վայրէջքի հրապարակներին և վայրէջքը կատարել սարի լանջերի վրայի անտառների մեջ, ինչը այդքան էլ ապահով ու հաճելի չէ, ինչպես նաև ենթադրում է ավելի դժվար պայմաններ մեքենայով փոխադրման համար,
— Ունի համեմատաբար բարդ աէրոլոգիա. Հարմար է համեմատաբար փորձված օդաչուներ համար,
— Ուժեղ քամիների ժամանակ թերմիկների մշակումը և բարձրություն հավաքելը զգալիորեն դժվարանում է,
— Անձրևների ժամանակ սար տանող ճանապարհը դառնում է անանցանելի:
Քամիները.
— Հարավային, Հարավ-արևմտյան, Արևմտյան (հազվադեպ՝ Արևելյան և Հյուսիսային):
Թռիչքների շրջանը.
— Գարնան վերջ, ամառ, աշնան սկիզբ. Գարնանը և ամռան սկզբին ուժեղ քամիներն ավելի հաճախակի են, տեղումների հավանականությունը բարձր, երբեմն պատահում են թռիչքներին ոչ պիտանի ուղղության քամիներ: