Հատիս
Հատիս Լեռ
Հայաստանի պարապլաներիստների և դելտապլաներիստների “Ծննդատունը”
Մեկնարկի հրապարակները.
1. “200” — կոորդ. 40.273142°/ 44.708357° , h = 1675 m
2. “300” — կոորդ. 40.277096°/ 44.707375° , h = 1740 m
3. “Արամի ստարտ” — կոորդ. 40.294048°/ 44.697437° , h = 1890
4. Գագաթ կոորդ. — 40.306320°/ 44.725273° , h = 2495 m
Դրական կողմերը.
— Մոտ է գտնվում Երևան քաղաքին
— Ունի պարզ ռելիեֆ և կանխատեսելի աէրոլոգիա
— Վայրէջքների համար ունի գործնականորեն անսահմանափակ, ազատ, հարթ դաշտեր.
— Մեկնարկի հրապարակներին կարելի է հասնել մեքենաներով (բայց բարձր անցունակության մեքենաներով, ասֆալտ չկա)
— Ունի կանխատեսելի միկրոմետեորոլոգիա, “անակնկալ” փոփոխություններ սովորաբար չեն լինում
— Ունի լավ XC պայմաններ, թերմիկները համեմատաբար բարձր են, թերմալ ցիկլերը երկարատև
Բացասական կողմերը.
— Քարքարոտ է (բացառությամբ մեկնարկի հրապարակներից, դրանք մաքրված են) լանջերը ծածկված ենօբսիդիանի և այլ հրաբխային ապարների կտորներով,
— Հարմար չի դինամիկ հոսանքներում ճախրելու համար (սարը “կլոր է”, երկար ձգվող հատվածներ չունի)
Քամիները.
— Հարավային, Հարավ-արևմտյան (Հուլիս-Սեպտեմբեր ամիսներին գլոբալ Հյուսիսային քամիների ժամանակերեկոյան ժամերին գագաթից ներքև գտնվող մեկնարկի հրապարակներում քամին փոխվում է լանջերն ի վար).
Թռիչքների շրջանը.
— Տեսականորեն տարին 12ամիս, բայց ավելի հարմար է գարնանը և ուշ աշնանը,իսկ ամռանը կլիման շատ չորային է, օդը՝ տուրբուլենտ