Վեդի (փոքր)
Վեդի քաղաքի կողքին գտնվող “Կարմիր սարի” գագաթին, հեռուստաանտենաների մոտ: Մեկնարկի հարապարակից բացվում են Արարատ լեռան և Արարատյան հարթավայրի հրաշագեղ տեսարանները:
Մեկնարկի հրապարակը:
կոորդ. 39.943428°/44.674654°, h = 1300 m
Դրական կողմերը:
— Մեկնարկի հրապարակներին կարելի է հասնել մեքենաներով (բայց բարձր անցունակության մեքենաներով, ասֆալտ չկա),
— Ունի արևոտ եղանակներ, (Հայաստանի այս շրջանում տեղումները համեմատաբար ավելի սակավ են)
— Վայրէջքների համար ունի գործնականորեն անսահմանափակ քանակով դաշտեր,
— Ունի կանխատեսելի միկրոմետեորոլոգիա, “անակնկալ” փոփոխություններ սովորաբար չեն լինում
— Լանդշաֆտի փոքր բացարձակ բարձրության պատճառով (MSL) թերմիկների մեջ կարելի է ավելի շատ բարձրություն հավաքել (AGL)
— Արարատ լեռան և Արարատյան հարթավայրի հրաշագեղ տեսարանները
Բացասական կողմերը:
— Մեկնարկի հրապարակ տանող ճանապարհը անցնում է սարի ետևի մասով, որի պատճառով տրանսպորտային հարցերը երկար ժամանակ են խլում:
— Վայրէջքի հրապարակները առանձին վերցրած կարող են պարունակել հողագործական էլեմենտներ (ցցեր, լարեր, ցանկապատ) որը պահանջում է զգուշություն վայրէջքի ժամանակ
— Ամառվա շոգ շրջանին սովորաբար ջերմաստիճանային գրադիենտի ինվերսիա է լինում ցածր շերտերում, որի պատճառով թերմիկները դառնում են կարճ և անորակ:
Քամիները:
— Հարավային, Հարավ-Արևելյան, Հարավ-Արևմտյան
Թռիչքների շրջանը:
— Գարնանը, (Ձմեռային ընդմիջումներից հետո այս թռիչքային տեղը ակտիվանում է առաջինը). Հատկապես լավ է, երբ նախորդ օրը անձրև է եկած լինում: