Տանդեմային թռիչքներ (թռիչքներ օդաչուի հետ)

 

Երկու տեղանոց պարապլանով թռչելու դեպքում (“տանդեմ” թռիչք), թռիչքների հետ կապված գիտելիքներ կամ փորձ ունենալու կարիք չկա, քանի որ թռիչքի ամենասկզբից մինչև վերջ՝  մեկնարկից մինչև վայրէջքը ձեզ հետ կլինի փորձառու օդաչու-պարապլաներիստը, ով օդում կմեկնաբանի թռիչքի ընթացքը, կցուցադրի օդաչուական որոշ հնարքներ, իսկ բարենպաստ պայմանների դեպքում նաև կընձեռի ձեզ հնարավորություն՝ մի փոքր ինքնուրույն ղեկավարել:

 

Բայց եկեք սկսենք սկզբից…

Մեր մեքենաներով, կամ ճոպանուղիով մենք կբարձրանանք մեկնարկի հրապարակ, որտեղից կատարվելու է թռիչքը: Այստեղից ձեր առջև կբացվեն Հայկական Լեռնաշխարհի հրաշագեղ բնապատկերները, և մինչ դուք կվայելեք այդ գեղեցկությունը, մեր անձնակազմը կուսումնասիրի տեղանքը և կգնահատի եղանակային պայմանները:

Այնուհետև դուք կունենաք մոտ 5 րոպեանոց զրույց օդաչուի հետ, որի ընթացքում նա ձեզ կբացատրի թե ինչպես պետք է ձեզ պահեք թռիչքի փուլերի ընթացքում և կպատասխանի ձեր հարցերին:

 

 

F.A.Q. Պարապլանով տանդեմային թռիչքների վերաբերյալ

 

1. Որտե՞ղ են անցկացվում թռիչքները.

— Հատիս, Ապարան, Սևան, … կախված եղանակից, և մեկնարկի տարբերակից:

 

2. Քանի՞ րոպե Ես կլինեմ օդում.

— Նորից` շատ կախված է եղանակային պայմաններից, բայց միջինում՝ 10-20 րոպե:

 

3. Ի՞նչ բարձրություն եմ ունենալու օդում.

— Եղանակից է կախված, ամեն դեպքում` միջին հաշվով մոտ 300 մ:

 

4. Ի՞նչ իմացություններ են ինձնից պահանջվում թռիչքի համար

— Ոչինչ նախորոք սովորել պետք չէ, օդաչուն թռիչքից առաջ կբացատրի թե ինչ պետք է անել մեկնարկի և վայրէջքի ժամանակ:

 

5. Ի՞նչ հանդերձանք պետք է ունենամ.

— Երկար թևքերով բաճկոն, երկար շալվար, ամուր կոշիկներ , մնացած պաշտպանող էլեմենտները տրվում են մեր կողմից:

 

6. Կարո՞ղ եմ օդում Ես էլ ղեկավարել պարապլանը.

— Եղանակի բարենպաստ լինելու դեպքում օդաչուն ձեզ կընձեռնի այդ հնարավորությունը (մեկնարկին և վայրէջքին դա չի վերաբերվում)

 

7. Կարո՞ղ եմ օդում հետս ֆոտո/տեսախցիկ վերցնել

— Այո

 

8. Կարո՞ղ եմ թռչել ալկոհոլ օգտագործած վիճակում / վատառողջ / ծխել օդում. Չէ որ ես օդում չեմ մասնակցում պարապլանի ղեկավարմանը.

— ՈՉ

 

9. Որքա՞ն է մեկ թռիչքի արժեքը

— 48.000 դրամ` ՀՀ-ում բնակվողների համար (տրանսպորտը  և Վիդեո-նկարահանումները ներառյալ)

 

10. Ինչպե՞ս եմ հասնելու թռիչքի վայր

— Առավոտյան կհավաքվենք մեր Արշակունյաց 6 հասցեյում գտնվող հավաքատեղիում, կնստենք մեքենաները և կուղևորվենք թռիչքի վայր.

 

Մանրամասների համար խնդրում ենք կապվել մեզ հետ