Պարագլայդինգը Հայաստանում "Մաս 1, Պատմությունը և Ներկան"

Այսօր պարապլագլայդինգը Հայաստանում աճում է աննախադեպ տեմպերով։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են զբաղվում այս սպորտաձևով ամեն տարի և օդաչուների մակարդակը հասնում է անհավանական բարձրունքների։ Երկու ակումբ կա որոնք ջանք չեն խնայում ոլորտը զարգացնելու համար, դրանք են ՝ Աերո Քլաբը և Սկայ քլաբը։ 

Պարապլանով թռիչքները առաջինը իրականացվել են Հայաստանում մի խումբ մարդկանց կողմից որոնք սկսել են մի բան որը մինչ օրս շարունակվում և մեծանում է։ Մենք՝ Աերո Քլաբի օդաչուներս շատ հպարտ ենք որ հենց մենք ենք արժանացել իրավունքին ասելու որ մենք ենք "Փոքր Ավիացիայի Ակումբի" գործը շարունակողները։ 

Ինչ խոսք, ոլորտը անցել է բազմաթիվ երջանիկ և ծանր ժամանակների միջով, սակայն բարեբախտաբար հիմա կարող ենք փաստել որ այդ թռիչքների պրակտիկան ամեն գնով շարունակելը ապարդյուն չեր։  Հիմա պարապլաներիզի ոլորտը ունի համայնք որը ոչ միայն բախկացած է ընկերներից, այլ մարդկանցից ովքեր համարում են միմյանց ընտանիք, ունի սերտ համագործակցություն ռազմական և քաղաքացիական ավիացիայի հետ, ունի հնարավորություն իրականացնելու պարապլանով թռիչքներ շատ ավելի հեշտ և անվտանգ տարբերակներով, ունի օդաչուներ որոնք դնում են ռեկորդներ և զբաղվում են ակրոբատիկայով և այլն և այլն։